Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված «զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Վարդանյանին։
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանը մեղադրվում էր 2015 թ. Նորք-Մարաշում իր գլխավորությամբ 20 հոգանոց զինված խմբի հետ մեկտեղ իշխանությունը բռնությամբ զավթելու ծրագրի համար: Ըստ ծրագրի՝ խումբը պետք է թռիչքի պահին խոցեր նախագահի օդանավը, հարձակում գործեր ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում էին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանը կալանքից ազատվեց 1 մլն դրամ գրավի դիմաց
2019.09.13 20:29


Twitter
Вконтакте
Одноклассники