211652_close_icon
views-count748 դիտում article-date 20:06 13-09-2019

Հետախուզվողը բերման ենթարկվեց Կոտայքի բաժին

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 10.07-ին, ոստիկանության Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Ռազմիկ Մ.-ն, որը սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 1-ին մասի և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր