211652_close_icon
views-count1289 դիտում article-date 20:06 05-06-2019

Հետախուզվողը օդանավակայանից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 4-ին, ժամը 06.05-ին, Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ բերման են ենթարկել 74-ամյա Նուբար Ք.-ին, ով 2018թ. հունվարի 11-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր