Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 49-ամյա մի տղամարդ։
Պարզվել է, որ օգոստոս ամսին տղամարդը կոտրել էր Այգեգործների փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը, գողացել ավտոմեքենայի պահեստամասեր և կենցաղային իրեր։
Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել։
Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին և նրանից հաղորդում ընդունել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]