211652_close_icon
views-count2838 դիտում article-date 15:28 12-09-2019

«Կրասնոդարի» ֆուտբոլիստից 23 մլն ռուբլի արժողությամբ 12 ժամացույց են գողացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կրասնոդարում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, որը կասկածվում է «Կրասնոդար» ակումբի հարձակվող Արիի ժամացույցների գողության մեջ: Չարագործը պատուհանով մտել էր ֆուտբոլիստի տուն և 12 ձեռքի ժամացույց էր հափշտակել՝ ընդհանուր 23 մլն ռուբլի (354 հազ. դոլար) արժողությամբ: Օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում հայտնաբերված քաղաքացին նախկինում դատված տեղի բնակիչ է եղել: Վերջինս կալանավորվել է: Նա հասցրել է ժամացույցներից մի քանիսը վաճառել, իսկ մնացածները թաքցրել է իր տան մոտ գտնվող քանդված նկուղում: Գողոնն առգրավվել է և փոխանցվել բրազիլացուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր