96768 դիտում
14:33 12-09-2019
Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի կարգադրությամբ Ford Mustang-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Ավագյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Ford Mustang մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. ավտոմեքենան վարում հանդիպակաց, առանց համարանիշների, երբեմն էլ երթևեկում է մայթերով։
Երևանի ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն արձագանքեց ահազանգերին և օրինախախտ վարորդը հայտնաբերվեց և ավտոմեքենայով «հանգրվանեց գաի պլաշչադկայում»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Սարի Թաղի 9-րդ փողոցի բնակիչ Սուրեն Մաթևոսյանն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)