211652_close_icon
views-count89704 դիտում article-date 22:23 31-07-2020

Երևանի ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ «գիշերային չղջիկը» հայտնաբերվեց ու նրա BMW-ն տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան էվինյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող տարածք է տեղափոխվել BMW մակնիշի 99 ՏR 990 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում է հանդիպակաց, գիշերային ժամերին էլ ավտոմեքենան վարում է դժոխային արագությամբ, ինչի հետևանքով առաջանում է ուժեղ ձայն, որը խանգարում է քաղաքացիների գիշերային անդորրը: Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում՝ անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր