211652_close_icon

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրացիներին ՀՀ-ից արտաքսելու հիմքերն ընդլայնող օրինագիծ

views-count2343 դիտում article-date 11:45 12-09-2019
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրինագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Ներկայիս կարգավորումներով օտարերկրացուն Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում: Այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ, եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կլինի արտաքսման այդ հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր