211652_close_icon
views-count2573 դիտում article-date 10:26 12-09-2019

Մուտքի արտոնագրերի ազատականացմանը մոտենում ենք քայլ առ քայլ․ «ՀՀ»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման առումով արդեն գործընթացային փուլ է սկսել, թեև Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունները դեռևս չեն մեկնարկել: Ներկայումս հայկական կողմը աշխատանքներ է իրականացնում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողներրի հետ զրույցում հույս էր հայտնել, որ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման արդյունքները և հավելել, որ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արևելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։ «Այս ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ, թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկան գտնվում է հենց վերջիններիս իրավասության շրջանակներում»,- թերթի հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր