211652_close_icon
views-count8813 դիտում article-date 10:46 12-09-2019

Մինչև Էրեբունու թաղապետը չխառնվեց, Ջրաշենի մանկապարտեզի ու դպրոցի մոտ ստեղծված աղբի բուրգը «չապամոնտաժվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ջրաշենի տարածքում, երբ աղբի բուրգերը իրենց գարշահոտությունն էին տարածում մանկապարտեզի ու դպրոցի մոտ։ Հրապարակումից կարճ ժամանակ անց Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի հանձնարարականով թաղապետարանի կոմունալ սանմաքրման աշխատակիցները վերացրեցին խնդիրը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ահազանգած բնակիչներն իրենց շնորհակալությունն էին Էրեբունու թաղապետարանին՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նույն օպերատիվությամբ աղբահանության խնդիրն իրենց թաղամասում կլուծվի։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/11/1134796/?fbclid=IwAR1QyUDE5Fb2zP3GUjelD-OCYdf6afJ0yQTQWEqLiQhdKlYcVvrWjzZIKA8]հայտնել[/url] էինք, որ սեպտեմբերի 10-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում կուրծք ծեծելով հայտարարել էր, որ մայրաքաղաքում աղբահանության խնդիրը կարելի է համարել լուծված, մինչդեռ եթե քաղաքապետի համար մայրաքաղաքը համարվում էր միայն Կենտրոն վարչական շրջանը, ապա, կարելի է ասել, որ նա չարաչար սխալվում էր. մայրաքաղաքը սկսվում է ծայրամասերից ու որոշ տեղեր ստեղծվել էին աղբի բուրգեր։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ է գտնվում Էրեբունի վարչական շրջանին պատկանող Ջրաշեն վարչական տարածքն ու եթե Արգիշտի թագավորը ողջ լիներ ու բարձունքից տեսներ, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ էր տիրում, ապա քաղաքապետ Հ. Մարությանին կհորդորեր, որպեսզի թե նա, թե Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը խոսքից անցնեն գործի, ու Արգիշտի թագավորի պատկերացրած Երևանը այսպես չէր, ինչպես հիմա։ Ջրաշենցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Քանի օր է՝ նույն հակասանիտարական վիճակն է։ Էրեբունու թաղապետարան զանգում ենք, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Ասես կարմիր մոլորակ զանգենք։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում աղբը օրերով մնա փողոցում։ Արկղերն այնքան են լցվել, որ ստիպված աղբը թափում ենք աղբարկղերից դուրս։ Մանկապարտեզի ու դպրոցի մոտ ամբողջովին տիրում է գարշահոտություն։ Մի քանի օր էլ, եթե աղբը չտեղափոխեն, ապա մանկապարտեզի առաջին հարկի պատուհանները փողոցից չես կարող տեսնել, երեխաները կհայտնվեն «աղբի խրամատում»»։ Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր