1557 դիտում
19:36 11-09-2019
Արդարադատության նախարարությունը՝ հանձինս Քրեակատարողական ծառայության, ի վիճակի չէ վերահսկել իրավիճակը. Տ. Աթանեսյանը` ՔԿՀ-ներում անկարգության մասին. Tert.am
Ոչ Արդարադատության նախարարությունը ներկայումս, ոչ ներքին գործերի նախարարությունն անցյալում երբեք չեն վերահսկել քրեակատարողական հիմնարկները այնպես, ինչպես դա նախատեսված է օրենքով: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/11/atanesyan/3091386?fbclid=IwAR2i84TNitijqEHAGSWuRj75SE3ORjb7KXRwuJbM2bYdmd-_spNOvpnjV4s]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած անկարգություններին, որն ըստ մամուլի՝ արվում է քրեական հեղինակություն ունեցողների, «օրենքով գողերի» դեմ պայքարի շրջանակներում մշակված օրենքի նախագծի դեմ:
«Այստեղ բնական է, որ գոյություն ունի մեկ աշխարհ, որը օբյեկտիվորեն գոյություն ունի և ունի իր կանոնները և հենց այնպես չի ենթարկվելու ինչ-որ մի օրենքի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/11/atanesyan/3091386?fbclid=IwAR2i84TNitijqEHAGSWuRj75SE3ORjb7KXRwuJbM2bYdmd-_spNOvpnjV4s]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2361 դիտում
15:59 31-07-2018
Արդարադատության նախարարությունը` ՔԿՀ-ներում դիտորդների խմբի անդամների հայտարարությունների մասին
Այս բաժնից
781 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1540 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա