211652_close_icon
views-count56030 դիտում article-date 10:28 11-09-2019

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչներն ասում էին. «Հեղափոխությունից հետո մեր գյուղում, իրոք, դրական փոփոխությունների շարան է սկսվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչները, որոնց թիվն անցնում է մոտ 5000-ը, ընտրությունների ժամանակ մեծամասնությունը թերահավատորեն էր լցված, որ գյուղապետի թեկնածու Նիկոլ Խաչատրյանը կարդարացնի իրենց հույսերը։ Արդեն քանի օր է՝ Ակունք գյուղից զանգահարում են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] ու գյուղացիներն ուզում են իրենց խոսքն ուղղել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ընտրությունների ժամանակ գրեթե դեմ էինք, որ գյուղապետ ընտրվի Ն. Խաչատրյանը։ Կար 3 թեկնածու, Ն. Խաչատրյանը, ով հավաքել էր 534 ձայն, 6 ձայնի առավելությամբ հաղթեց։ Ճիշտն ասած՝ մտածում էինք, որ ոչինչ չի փոխվի, ու գյուղացին կմնա նույն կոտրված տաշտակի առաջ։ Ընտրություններից 6 ամիս հետո ուզում ենք բաց ճակատով ասել, որ Ն. Խաչատրյանը և նրա հիմնական մրցակից, գյուղապետի տեղակալ Կարեն Սիմոնյանը հսկայական աշխատանքներ կատարեցին ու իրենց միասնականության շնորհիվ՝ գյուղի համար 6 ամսում ահռելի աշխատանքներ կատարեցին։ Գյուղը, որ տարիներով ունեցել է ասֆալտապատման, ոռոգման ու խմելու ջրի, արտաքին լուսավորման խնդիրներ, հիմա, կարելի է ասել, որ էդ հարցերը լուծված են։ Գյուղապետն ու տեղակալը, մեջք-մեջքի տված, իրոք, ահռելի աշխատանքներ են կատարել։ Ամենակարևորներից մեկը նա է, որ երեխաները դպրոց ու մանկապարտեզ ամռանը՝ փոշու մեջ, աշնանը՝ ցեխոտ, ձմռանն էլ՝ սառած ճանապարհներով չեն գնում։ Եթե նախկինում մանկապարտեզը գործում էր մինչև ժամը 3-ը, հիմա մինչև 5-ն է։ Ահռելի աշխատանքներ է կատարվել ու գիտենք, որ այդ հարցում գյուղապետին օգնել է նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ուզում ենք հպարտորեն ասել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո մեր գյուղում ահռելի փոփոխություններ են գրանցվել դեպի դրականը։ Անելիքներ շատ կան»։ Գյուղապետ Ն. Խաչատրյանն էլ իր խոսքում ասում էր. «Առանց վարչապետի ու մարզպետի միջամտության՝ մենք հաստատ չէինք կարող էս աշխատանքները դնեինք ռելսի վրա։ Նրանց շնորհիվ է, որ ահռելի գործեր ենք արել, ուզում ենք մինչև տարվա վերջ աշխատանքների ավարտ հայտարարենք։ Իսկ մյուս տարի փորձելու ենք հովանավորների, դրսում ապրող մեր գյուղի բնակիչների հանգանակությունների շնորհիվ գյուղի մշակույթի տունը խելքի բերենք»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մշակույթի տունը հիշեցնում է ավերակ։ Տարեց գյուղացիներն էլ ասում էին, որ Սովետի ժամանակ մշակույթի տանը միշտ եռուզեռ է եղել։ Թե մարզից, թե մայրաքաղաքից ժամանած թատրոնի ու մշակութի գործիչները իրենց ներկայացումներով մշակույթի տունը միշտ հանդիսատեսով լեփ-լեցուն են պահել։ «Ուզում ենք, որ մշակութային կյանքը, ինչպես Սովետի ժամանակ, այնպես էլ հիմա վերակառուցվի և հավատում ենք, որ գյուղապետն ու տեղակալը այդ ուղղությամբ էլ աշխատանքներ կկատարեն ու հաջողության կհասնեն։ Այնպես, որ մեր գյուղում հաստատ զգում ենք հեղափոխության շունչը, ինչքան էլ որոշ մարդիկ զազրախոսեն, թե հեղափոխությունը ոչ մի դրական բան չտվեց։ Իսկ խնդիրներից էլ չենք խուսափում։ Լավ գործ անելու ժամանակ միշտ էլ խնդիրներ առաջանում են։ Մնում է՝ կառավարիչները խելքով լինեն, իսկ որ մեր գյուղապետն ու տեղակալը խելքով են գործում՝ ի շահ գյուղացու, դա փyou աստ է»։ Լուսանկարները և տeսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր