Երևանում՝ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկում, բնակիչների կողմից ամբողջ մուտքը վերածվել է հեքիաթային աշխարհի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 39/9 շենքի 3-րդ մուտքի 1-ին հարկում բնակիչները յուրօրինակ, հեքիաթային աշխարհ են ստեղծել ամբողջ մուտքում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչների նախաձեռնությամբ նշված հարկում ապրող բնակիչներից Հրաչը մուտքն ամբողջությամբ վերածել է նկարազարդ հեքիաթային աշխարհի՝ տարբեր անկյուններում նկարելով գունազարդ նկարներ:
Պատերին նաև կհանդիպենք նշված մուտքի բնակարաններից մեկում ապրող, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանի հաղթական նկարին, ինչպես նաև սիրահար զույգերին, անձրևի տակ շրջող ամուսիններին, սակուրաների գողտրիկ անկյան և այլ կերպարների:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի