211652_close_icon

Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներն ասում էին. 3 նախագահ, մի քանի վարչապետ փոխեցինք, միայն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը լուծեց գյուղում ԽՍՀՄ տարիներից ժառանգած խմելու ջրի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count36886 դիտում article-date 20:31 16-05-2020
Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչներն իրենց երախտիքի խոսքն են ուղղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարՍուրեն Պապիկյանին, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին և Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանին: Երեկ՝ մայիսի 15-ին, ֆոտորագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Դեռ ԽՍՀՄ տարիներից գյուղն ունեցել էր խմելու ջրի խնդիր: Ամեն անգամ այդ հարցը գյուղի շատ բնակիչների համար անլուծելի է թվացել: Նույնիսկ ջուրը հարևան գյուղերից կամ սարերից էինք բերում տարաներով ու ամեն անգամ մտածում էինք, թե ի վերջո երբ է լուծվելու այս խնդիրը: Սովետն էլ քանդվեց, Հայաստանը անկախացավ, երեք նախագահ ու մի քանի վարչապետներ եկան անցան, մեր գյուղի խմելու ջրի խնդիրը մնաց առանց լուծվելու: Արդեն տևական ժամանակ է, գյուղում սկսվել է խմելու ջրի խողովակի կապիտալ կառուցումը ու հաշված օրերի ընթացքում գյուղը կապահովվի խմելու որակյալ ջրով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր