1036 դիտում
19:00 10-09-2019
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում սեպտեմբերի 11-ին
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 10։00-15։00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի և Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b] 10.09.2019թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ[/b]
Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել է 100 % պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի օգտագործման և տիրապետման իրավունքը:
Վարձակալության պայմանագրի գործողության 15 տարիների ընթացքում (2017-2031թթ.-ին) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր սպասարկման տարածքի սպառողներին մատուցելու է ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններ և պատասխանատու է միայն վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների համար:
Ընկերությունն իր 2900 աշխատակիցներով սպասարկում է 363 բնակավայր կամ շուրջ 550 000 ակտիվ բաժանորդի՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը ներառում է 133 ջրաղբյուր, 4183 կմ ջրատարներ, 7800 կմ ջրագծեր, 4556 կմ կոյուղագծեր, խմելու ջրի մաքրման 9 կայան, կեղտաջրերի մաքրման 6 կայան, 365 օրվա կարգավորիչ ջրամբար, 52 պոմպակայան և այլ ինժեներական կառույցներ:
Ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար «Վեոլիա Գրուպը» դիտարկում է հայաստանյան ստորաբաժանումը որպես ապագա տարածաշրջանային կենտրոն:
Հանրային կապերի բաժին
Հեռ. +347 11 59 03 68, veolia.am, [email protected]
Նմանատիպ նյութեր
2194 դիտում
19:58 05-09-2018
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին
7014 դիտում
18:30 27-09-2018
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում սեպտեմբերի 28-ին
1870 դիտում
19:23 18-09-2018
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 19-ին
Այս բաժնից
370 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
373 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին