211652_close_icon
views-count3542 դիտում article-date 15:32 09-09-2019

Բնակչության պաշտպանության վերաբերյալ դասընթաց՝ պետհաստատությունների աշխատակիցների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 6-ին ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության մասնագետները առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի նախարարությունների, վիճակագրական և քաղաքաշինության կոմիտեների աշխատակիցների համար կազմակերպել էին «Ուժեղ երկրաշարժի դեպքում վարվելակերպի կանոնները» և «Հրդեհային անվտանգության հիմունքներ» թեմաներով սեմինար: Միջոցառման ընթացքում առարկայորեն դիտարկվել են սեյսմիկ ռիսկերի կառավարման, ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնների պահպանմանն առնչվող հարցերը: Քննարկվել են են նաև մեր երկրին սպառնացող վտանգավոր բնական երևույթները, դրանց հնարավոր հետևանքները, հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման, ՀՀ շինարարական նորմերով նախատեսվող շենքերի և շինությունների հրդեհային անվտանգության նոր պահանջների ներդրման հետ կապված խնդիրները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր