211652_close_icon

Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ աշխատակիցների համար ուսումնական դասընթաց է անցկացվել

views-count2037 դիտում article-date 13:13 10-08-2018
Քրեակատարողական ծառայության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում ծառայությունում տեղի ունեցավ հերթական ուսումնամեթոդական դասընթացը՝ նախատեսված օպերատիվ աշխատակիցների համար: Դասընթացն անցկացրեց ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Դասընթացի ծրագրով քննարկվեցին մշտադիտարկման այնպիսի հարցեր, ինչպիսիք են առօրյա և ընթացիկ աշխատանքները կարգավորելու առանձնահատկությունները, օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը: Քրեակատարողական ծառայությունում պարբերաբար իրականացվող դասընթացների նպատակն է բարելավել օպերատիվ ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքները, ամրապնդել և հմտացնել աշխատանքային կարողությունները: [b] ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր