211652_close_icon
views-count4757 դիտում article-date 17:23 09-09-2019

Նիկոլ Փաշինյանը չկայացավ որպես վարչապետ, նրա դիրքերը ոչնչացված են. Վոլոդյա Հովհաննիսյան. 168.am

Նիկոլ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը վարչապետի քաղաքական պարտությունն է: Այս կարծիքն ունի պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հենվում իր կուսակցության օժանդակության վրա և փնտրում է նոր հենարաններ, այս մասին տեղեկացնում է [url=https://https://168.am/2019/09/09/1170754.html?fbclid=IwAR2jutINO1Syzt1bkErHd7LzqGZocLvLoRjH6hcCv0nDZ436msrJxiGWAnM]168.am[/url]-ը: «Երբ Գարեգին Չուգասզյանին ընդունում է Նիկոլ Փաշինյանը, դա նրա քաղաքական պարտության ակնառու օրինակն է, որովհետև մարդը, ով իր պետականության դեմ դուրս եկած մարդկանց ընդունում է և քաղաքական հարցեր է քննարկում, իսկ նրանք դուրս գալուց հետո սպառնում են ռևանշիստներին, դա ցույց է տալիս, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը որպես ՀՀ վարչապետ՝ չկայացավ այդպես էլ, այլ նաև իր դիրքերն ուղղակի ոչնչացված են, և նա առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման փոխարեն՝ հենվում է հակահասարակական հանցագործ ուժերի վրա: Այս հանդիպումն այլ ներքաղաքական ազդակ էլ ունի, որ նա բռնի ուժով սպառնում է բոլոր այն ուժերին, ովքեր դուրս կգան պայքարելու այս իշխանության դեմ: Երկրորդ ազդակն այն է, որ նա այլևս չի հենվում «Իմ քայլի» վրա, փնտրում է այլ հենարան»,– ասել է նա: Հանդիպումից հետո «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյան խոսում էր նոր, արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որը, ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի, անհնար է: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանն այսօր իրեն թույլ չի տա, որովհետև նա ինքը տեսնում է, որ իր ռեյտինգն ավելի բարձր էր իր բանտ նստած ժամանակ, քան հիմա, երբ ինքը վարչապետ է: Եթե 1 տոկոս հավաքած «Սասնա ծռերը» պահանջում է արտահերթ ընտրություններ, ձեռնոց է նետում 70 տոկոս հավաքածին, ապա դա ևս Նիկոլ Փաշինյանի քաղաքական պարտությունն է»,– ասել է նա: Նյութն ամբողջությամբ կարդացեք [url=https://168.am/2019/09/09/1170754.html?fbclid=IwAR2jutINO1Syzt1bkErHd7LzqGZocLvLoRjH6hcCv0nDZ436msrJxiGWAnM]սկզբնաղբյուրում[/url]։

Նմանատիպ նյութեր