211652_close_icon
views-count989 դիտում article-date 14:47 09-09-2019

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ

Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով: Բացի այդ, Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներին աջակցելու նպատակով՝ համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված:

Նմանատիպ նյութեր