211652_close_icon
views-count1251 դիտում article-date 16:27 08-09-2019

14:00-ի դրությամբ Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 41 735 ընտրող. Ամենապասիվ մասնակցությունը մայրաքաղաքում է

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14.00-ի դրությամբ Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 41735 ընտրող: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետեւյալն է` Ստեփանակերտում` 11596 ընտրող, կամ ընտրողների 29,7 տոկոսը, Ասկերանում`6295 ընտրող կամ ընտրողների 53,6 տոկոսը, Հադրութում 4103 ընտրող կամ ընտրողների 47,8 տոկոսը, Մարտակերտում 6291 ընտրող, կամ ընտրողների 48,3 տոկոսը, Մարտունիում` 7957 ընտրող, կամ ընտրողների 45,8 տոկոսը, Շահումյանում` 1029 ընտրող կամ` 48,7 տոկոսը, Շուշիում 1479 ընտրող կամ ընտրողների 37,7 տոկոսը, Քաշաթաղում 2985 ընտրող, կամ ընտրողների 41,1 տոկոսը: Հիշեցնենք, որ Արցախի 228 համայնքներում, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր ՏԻՄ ընտրություններ են ընթանում:

Նմանատիպ նյութեր