211652_close_icon
views-count64350 դիտում article-date 16:40 06-09-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է գազալցակայանի լիցքավորման սարքի մեջ, կոտրել այն և փլուզել պաշտպանիչ պատը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Ալիկ Հարությունյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VA 725 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան հատվածում գտնվող գազալցակայանի լիցքավորման ապարատին և պաշտպանիչ պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները, ովքեր առաջինը ավտոմեքենայից դուրս բերեցին շոկի մեջ հայտնված վարորդին ու ուղևորին և նրանց ճիշտ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում շտապ դադարեցվել է գազամատակարարումը, հակառակ դեպքում մի փոքր անզգույշ քայլ ու հնարավոր էր՝ առաջանար հրդեհ, ինչո՞ւ չէ, նաև՝ պայթյուն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-իյն դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր