211652_close_icon
views-count4598 դիտում article-date 14:06 06-09-2019

Սամվել Կարապետյանն ու Արթուր Ջանիբեկյանը «Հայ ձեռներեցների ասոցիացիա» են հիմնել

Հայ մի խումբ գործարարներ՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ՝ Մոսկվայում: Ասոցիացիայի նախագահը Սամվել Կարապետյանն է: Բացի Կարապետյանից, ասոցիացիայի հիմնադիրների թվում են նրա կողմից վերահսկվող «Ֆորա-բանկ»-ի նախագահ Հայկ Իգնաթյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համահիմնադիր Արմեն Շահազիզյանը, այլք:

Նմանատիպ նյութեր