211652_close_icon
views-count1776 դիտում article-date 10:56 06-09-2019

2019թ. հուլիսին գնաճը կազմել է 2,8%, հացը թանկացել է 5,5%-ով, միսը՝ 3,1%-ով, թռչնամիսը՝ 13,6%-ով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2019 թ. սպառողական գները յուրա­քանչյուր ամիս նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ կանոնավոր աճել են: Ըստ Ազգային վիճակագրական կո­միտեի՝ 2019 թ. հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,7% գնաճ: Հու­նիս ամսին գնաճը կազմել էր 2,5%, դրանից առաջ՝ 2,8, ապրիլին՝ 2,2 և այլն: Հիշեցնենք, որ 2018 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2017 թ. համանման ցուցանիշի համեմատ Հայաստանում գնաճը կազ­մել էր 2,5%: Այսպիսով, սննդամթերքի համար 2019 թ. հուլիսին նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ գնաճը կազմել է 2,8 %, նախորդ ամսվա աճը եղել է 4,8 %, մասնավորապես՝ հացը թանկացել է 5,5 տոկոսով, ձուն՝ 38,9 %-ով միսը՝ 3,1 %, կարտոֆիլը՝ 75,4 %, թռչնամիսը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ)՝ 13,6 %, բանջարեղենի գներն աճել են 11,7%-ով, կարագի գինը նվազել է 3,6 %-ով: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4,1%- ով: Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 6,2 % աճ: Առողջապահության ոլորտում արձանագր­վել է գների 1,7 % աճ, տրանսպորտի ոլոր­տում՝ 1,1 % աճ: Կապի, ինչպես նաև հանգս­տի և մշակույթի ոլորտներում գները համա­պատասխանաբար նվազել են 0,5 % և 1,3%-ով: Կրթության ոլորտում սպառողական գների ինդեքսը կազմել է 1,4 %, ռեստորանների և հյուրանոցների ոլորտը՝ 1,1 % և տարբեր ապրանքների և ծառայությունների մասով՝ 0,3 % աճ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր