211652_close_icon
views-count1970 դիտում article-date 17:51 05-09-2019

ՈւԵՖԱ-ի նախագահը ժամանեց Հայաստան

Այսօր Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը: ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր