Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան և ներկա կլինի Հայաստան-Իտալիա խաղին։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Չեֆերինի այցելության ծրագրի մանրամասները կներկայացվի շուտով:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղի տոմսերն արդեն սպառվել են: