211652_close_icon
views-count74632 դիտում article-date 14:05 05-09-2019

Կողոպուտի դեպք Երևանում. Նորագավիթի «Կանաչ» սուպերմարկետում չհրկիզվող պահարանը թալանելուց հետո Mercedes-ով դիմել են փախուստի, հարվածել Volkswagen-ին, այնուհետև մտել «Պապիի այգի» կոչվող տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածքում վթարված ավտոմեքենաներ կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նույն օրը, ժամը 03:00-ից 05:3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորագավիթ թաղամասում գործող «Կանաչ» սուպերմարկետի պատուհանը և մտել ալյուրի վաճառքի սրահ, ներսում կոտրել չհրկիզվող պահարանի դուռը և հափշտակել այնտեղ գտնվող գումարը, այնուհետև Mercedes մակնիշի 34 XZ 437 համարանիշի ավտոմեքենայով դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փախուստի ընթացքում Mercedes-ը հարվածել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենային, որից հետո Volkswagen-ը հետապնդել է նրան, իսկ նա մտել է Այնթապ գյուղում գտնվող «Պապիի այգի» կոչվող տարածք՝ մեքենան թողնելով այնտեղ, դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ոստիկանության Շենագավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր