2963 դիտում
10:34 05-09-2019
Դասագրքերը բարդ են, անհնար է 45 րոպեում նոր նյութը մատուցել․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք 45 րոպեանոց դասաժամի մեջ տեղավորել ուսումնական ծրագրով պահանջվող աշխատանքը մոտավորապես 30 հոգանոց դասարանում, այսինքն՝ նոր դաս բացատրել, տնային աշխատանքը ստուգել, աշակերտների հարցերին պատասխանել, մասնագետները տարբեր պատասխաններ են տալիս:
«Դասարաններում աշակերտների թիվը հիմնականում 30-ից անցնում է: Իսկ ավելի քան 30, նույնիսկ 25-ից ավելի աշակերտ ունեցող դասարանների համար այդ ժամանակը քիչ է, որովհետև դասագրքերը բարդ են, առարկան բացատրելը շատ ժամանակ է պահանջում: Անհնար է 45 րոպեում նոր նյութը մատուցել, հետո հարցադրում կատարել ու տնային աշխատանքը ստուգել: Ավագ դպրոցում անհնար է: Ես ինքս էլ չեմ հասցնում, քիչ դեպքեր են լինում, որ հասցնում եմ: Ցածր դասարաններում հնարավոր է»,- թերթի հետ զրույցում ասել է մանկավարժ, ֆիզիկայի մասնագետ Արմիկ Խոսրովյանը՝ ընդգծելով նաև, որ ավագ դպրոցի ֆիզիկայի ծրագիրը ամենատաղանդավոր երեխան անգամ չի ընկալում, եթե իրեն օգնող չկա: Ֆիզիկայի ծրագրի բարդ լինելու տեսակետը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կիսում է: Միայն թե չի կարծում, որ դա մտածված է արվում: Ըստ նրա, պարզապես այդպես ստացվում է. «Դա նշանակում է, որ մարդկանց հետ պետք է աշխատենք, ներկայացնենք դասագիրք գրելու ձևերը, մոտեցումները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2245 դիտում
09:25 22-08-2020
Կրթության չափորոշիչների թեման թեժանում է․ ինչ տեսք կունենան նոր դասագրքերը․ «Ժողովուրդ»
1400 դիտում
16:50 01-12-2021
Դասագրքերը կլինեն նաև էլեկտրոնային. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նոր նախագիծ
2627 դիտում
22:28 24-03-2021
Խոակին Կապառոս. Հայտնվել ենք բարդ խմբում, որտեղ կա Գերմանիայի նման բարդ հավաքական
Այս բաժնից
2458 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»