211652_close_icon
views-count1113 դիտում article-date 19:04 04-09-2019

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդես

Սեպտեմբերի 3-4-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ, այցելել է Լեհաստանի Կյոլցե քաղաքում անցկացվող «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդես։ 27-րդ անգամ անցկացվող «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդեսը Եվրոպայում պաշտպանական արդյունաբերության խոշորագույն ցուցահանդեսներից է, որին այս տարի մասնակցում են ավելի քան 30 երկրների մոտ 700 արտադրողներ։ ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է ցուցահանդեսի տարածքում գործող տարբեր ձեռնարկություների տաղավարներ, հանդիպումներ ունեցել Լեհաստանի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության ոլորտի պատասխանատուների և հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր