4118 դիտում
18:05 04-07-2014
Ֆրանսիական պատվիրակությունն այցելել է ատոմակայան` ծանոթանալու նրա պաշտպանական պլանին և անվտանգության համակարգին
ԱԻ նախարարությունը շարունակում է համագործակցությունը ՀՀ տարածքում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատների, հյուպատոսական ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ` անցկացնելովհամատեղ վարժանքներ, սեմինարներ ու դասախոսություններ:
Համաձայն ՀՀ-ում բնակվող ֆրանսահպատակ քաղաքացիների արտակարգ իրավիճակներից պաշտպանության պլանի մշակման և նրանց հետ իրականացվելիք ուսուցման ու վարժանքների աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման` հուլիսի 3-ին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի գլխավորած պատվիրակությունն այցելեց ատոմակայան` ծանոթանալու ատոմակայանի պաշտպանական պլանին և անվտանգության համակարգին։
Խոսելով միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իրականացվող աշխատանքների մասին` փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշեց. «Մենք համատեղ ուսուցում ենք անցկացրել Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում վերջիններիս մանրամասն ներկայացվել է արտակարգ իրավիճակներում նրանց և մեր հաջորդական քայլերը»:
Ատոմակայանի տնօրեն Գ. Մարկոսյանը ՀԱԷԿ-ի մակետի վրա մանրամասն ներկայացրել է ատոմակայանի կառուցվածքը, հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացումն ու ընթացքը: Մասնակիցները ծանոթացել են ատոմակայանի ՃԿԿ-ի, ինչպես նաև ատոմակայանի անվտանգության կազմակերպչական աշխատանքներին:
Դեսպանատան աշխատակիցներին է ներկայացվել նաև հնարավոր արտակարգ իրավիճակի դեպքում Ֆրանսիայի քաղաքացիների արագ տարհանման և ապահով տեղափոխման նախագիծը:
Նմանատիպ նյութեր
3128 դիտում
14:51 07-03-2018
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի պատերազմի քոլեջի պատվիրակությունն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
1395 դիտում
19:04 04-09-2019
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է «Միջազգային պաշտպանական արդյունաբերության» ցուցահանդես
Այս բաժնից
673 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1450 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա