2066 դիտում
18:16 04-09-2019
Կոտայքի մարզի Ակունք համայնքի Սևաբերդ բնակավայրի զարգացման և վերակենդանացման ծրագիրը մեկնարկային փուլում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, պարբերաբար, աշխատանքային քննարկումներ ունենալով թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա ներդրողների հետ, որպես առաջնահերթություն նշում է, որ շատ կարևոր է ներդրումներն ուղղորդել նախևառաջ մարզի հեռավոր, բարձրլեռնային բնակավայրեր, որոնք կանգնած են դատարկվելու վտանգի առջեւ:
Այդպիսի բնակավայր է Սևաբերդը, որտեղ կա մեկ դպրոց, որում սովորում է ընդամենը 16 աշակերտ: Մարզպետը մտադիր է հետամուտ լինել, որպեսզի դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվի, իսկ մինչ այդ, արդեն սեպտեմբերի վերջին, շահագործման կհանձնվի ինֆորմատիկայի վերանորոգված դասասենյակը՝ հագեցած վերջին սերնդի համակարգիչներով:
Ինչ վերաբերում է Սևաբերդի զարգացմանն ուղղված նախագծին, ապա այն մեկնարկային փուլում է ու բաղկացած է երկու հիմնական ուղղություններից՝ էկոտուրիզմ, որը զարգացնելու նպատակով ներդրողը նախատեսում է կառուցել ժամանակակից հյուրատներ, վրանային ճամբարներ, զիփ լայն, և գյուղատնտեսության զարգացում, որի շրջանակում կկառուցվեն ֆերմաներ, ձիերի ու ոչխարների բուծարաններ, սնկի արտադրամաս և այլն:
Այս ամենն, ուղղակիորեն, նպաստելու է նոր աշխատատեղերի ստեղծվելուն, իսկ սևաբերդցին, այլևս ստիպված չի լինի հեռանալու իր բնակավայրից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
577 դիտում
17:52 12-06-2022
Գործարկվելու է Ակունք բնակավայրի շչակը
3924 դիտում
22:33 19-09-2018
Քաղաքացին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում. ԱԻՆ
Այս բաժնից
292 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
319 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
289 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ