211652_close_icon
views-count1283 դիտում article-date 17:20 03-09-2019

Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի 65-ամյա քաղաքացի Թեյմուրազ Գ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր