1879 դիտում
12:25 03-09-2019
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Գագիկ Հովունցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը:
Գագիկ Հովունցը ծնվել է 1930 թ. մարտի 1-ին, Երևանում: 1939 թ. ուսանել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ. Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946 թ.՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ. Դոմբաևի դասարանում:
1954 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), 1957 թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժինները: 1964 թվականից կոնսերվատորիայում դասավանդում է հարմոնիա (1990 թվականից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ և կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ և այլն:
1957 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է:
1978-85 թթ. Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ, 2008 թ. և 2013 թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ:
1962 թ. «Լարային քառյակի» (1960 թ.) համար Մոսկվայում պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
Գագիկ Հովունցի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում:
Նմանատիպ նյութեր
3828 դիտում
20:28 11-05-2016
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը
3905 դիտում
19:38 23-08-2019
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը
4325 դիտում
16:34 29-03-2020
Կյանքից հեռացել է լեհ հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
Այս բաժնից
478 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
481 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
517 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել