21189 դիտում
10:08 03-09-2019
ՔԿՀ այցելելու Պուտինի ցանկությունը մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելություններից առաջ նրանց անվտանգության, արարողակարգի և այլ ծառայություններ երկար ժամանակ աշխատում են այցելության երկրի համապատասխան կառույցների հետ՝ այցը պատշաճ կազմակերպելու համար:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Վլադիմիր Պուտինի՝ Երևանում նախատեսված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում կատարելիք հայաստանյան այցի կապակցությամբ, ՌԴ նախագահի նշյալ ծառայությունները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրել են անվտանգության լիարժեք պայմանների ապահովումը՝ ՔԿՀ այցելելու համար: Հայաստանի իշխանություններից, սակայն, մեր աղբյուրների պնդմամբ, նրանք մերժում են ստացել:
Ի պատասխան մերժման՝ ՌԴ նախագահի աշխատակազմից մինչև սեպտեմբերի 10-ը ժամանակ է տրվել այդ հարցը կարգավորելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում գագաթաժողովը տեղափոխել Մոսկվա:
Թեպետ մեր աղբյուրները չեն պարզաբանում ՔԿՀ այցելելու պատճառները, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանին այցելելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1175 դիտում
19:00 30-06-2014
Գերմանահայությունը մերժել է հայկական եկեղեցի այցելելու Քըլըչդարօղլուի ցանկությունը
1150 դիտում
08:52 14-12-2023
Ցանկությունը Չալաբյանի քաղաքական ու հասարակական գործունեությունը սահմանափակելն է․ «Փաստ»
1946 դիտում
13:10 15-01-2015
Հարված՝ Չինաստանին. Կիմ Չեն Ինը ընդունել է Մոսկվա այցելելու Պուտինի հրավերը. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
2290 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1804 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»