1413 դիտում
20:18 02-09-2019
Հատուկ հաստատությունների ճիշտ վերակազմակերպումը բխում է երեխայի լավագույն շահից. Պաշտպանն ուսումնասիրում է մտահոգությունները
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված: Թեմայի առնչությամբ Պաշտպանն արձանագրում է՝
1. Մարդու իրավունքների պաշտպանը սկզբունքային կարևորություն է տալիս ընտանիքում ապրելու երեխայի իրավունքին, որի ապահովման հանձնառություն ունի Հայաստանի Հանրապետությունը.
2. տարիներ շարունակ երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը մեր երկրումեղելէ երեխաներին և ընտանիքներին աջակցություն տրամադրող հիմնական միջոցը, որը, սակայն, ավելի է նպաստել հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների վերաբերյալկարծրատիպերի և նրանց նկատմամբ խարանի խորացմանը։Այսինքն, առհասարակ, նման հաստատությունների գոյությունը չի բխում երեխաների լավագույն շահից: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու չհայտարարված այցերը վկայում են, որ այդ հաստատություններում առկա են բազմաթիվ, այդ թվում՝ համակարգային բնույթի խնդիրներ.
3. երեխաների հաստատությունների փակման կամ դրանց վերակազմակերպման գործընթացը պետք է իրականացվի այդ նպատակի համար մշակված չափանիշներին համապատասխան.
4. հաշվի առնելով, որ հարցը զգայուն է և ուղղակիորեն շոշափում է բազմաթիվ մարդկանց իրավունքներ ու շահեր՝ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ծնողներին, ուսուցիչներին, երեխաներին ու առհասարակ հանրությանն իրազեկել հատուկ հաստատությունների վերակազմակերպման գործընթացի մասին: Դա պետք է անեն լիազոր մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում: Պաշտպանն այս հարցում կաջակցի իր գործընկեր մարմիններին.
5. Անհրաժեշտ է դիտարկել նաև վերակազմակերպվող հաստատությունների փոխարեն նոր ծառայություններ տրամադրող կազմակերպություններ ստեղծելու հարցը՝ հաշվի առնելով առկա դրական փորձի մի քանի օրինակները.
6. հաշվի առնելով գործընթացին առնչվող հրապարակված մտահոգությունները՝ սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Պաշտպանը հարցադրումներ կուղղի իրավասու պետական մարմիններին:Մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ մարմիններին ուղղված գրություններով, ի թիվս այլնի, քննարկման առարկա կդառնան երեխաների և ընտանիքների կարիքների գնահատման և նրանց աջակցության տրամադրման, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաներին կրթական ծառայություններ տրամադրելու դպրոցների հնարավորությունները:Ուշադրություն կդարձվի նաև վերակազմակերպվող հաստատությունների աշխատակիցների զբաղվածության հարցին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում բոլոր գործընկերների, այդ թվում՝ լիազոր մարմինների հետ համագործակցությունն այս հարցերում:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վերակազմակերպման գործընթացը կշարունակի գտնվելՄարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցում Պաշտպանն ունի ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով սահմանված անկախ մշտադիտարկող մարմնի կարգավիճակ:
Նմանատիպ նյութեր
3430 դիտում
10:41 18-08-2023
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը․ ՄԻՊ
1531 դիտում
18:57 26-07-2024
Երեխայի լավագույն շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը
1955 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
2389 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
805 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ