211652_close_icon
views-count2711 դիտում article-date 18:30 02-09-2019

Ոստիկանները բացահայտել են հագուստի խանութից կատարված գողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 29-ին մայրաքաղաքի հագուստի խանութներից մեկում գողություն էր կատարվել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրանական բաժնում հաղորդում էին ընդունել։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով օգոստոսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Զարթունք գյուղում բնակվող 24-ամյա երիտասարդը։ Ժամը 21-ին նա հայտնաբերվեց Հյուսիսային պողոտայում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր