1936 դիտում
13:59 02-09-2019
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կրկին հանդես է եկել դիտորդական առաքելությամբ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հրավերով սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ երկրամասում կայացած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն են այցելել Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը և ԱՀ կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Այս մասին հայտնեցին «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունից։
Հագեցած աշխատանքային օրակարգը Արցախի պատվիրակության անդամները նախօրեին սկսել են Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեի ուղեկցությամբ այցելելով մի շարք ընտրական տեղամասեր՝ հետևելու ընտրական գործընթացին:
Այնուհետև Գագիկ Պետրոսյանին և Վահրամ Պողոսյանին Բրանդենբուրգի երկրամասային Խորհրդարանի շենքում ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խմբակցության ղեկավար Անդրեաս Կալբիցը: Վերջինս շնորհակալություն է հայտնել հրավերը չմերժելու և ԳԴՀ այցելելու համար՝ նշելով, որ նման փոխայցելությունները մեծապես կնպաստեն փոխադարձ կապերի ամրապնդմանը: Արցախյան պատվիրակության անդամները, կարևորելով համատեղ աշխատանքային օրակարգի ձևավորումը և կոնկրետ ուղղություններով գործողությունների ծավալումը, ընդգծել են, որ ընտրական պրոցեսները պահանջում են շարունակական զարգացում և այս իմաստով գերմանական փորձից կարող են լավ օրինակներ քաղել:
Աշխատանքային այցի շրջանակում «Ազատ հայրենիք» կուսակցության պատվիրակության անդամները Բրանդենբուրգի մայրաքաղաք Պոտսդամի ԱԳՀ կենտրոնում առանձնազրույց են ունեցել ԱԳՀ կուսակցության համահիմնադիր և Բունդեսթագում ԱԳՀ խմբակցության համանախագահ Ալեքսանդր Գաուլանդի հետ: Ողջունելով արցախյան պատվիրակության առաքելությունը՝ գերմանական քաղաքական դաշտի ամենափորձառու գործիչներից համարվող Ա. Գաուլանդը վստահեցրել է, որ, անկախ Արցախի քաղաքական կարգավիճակից, երկու քաղաքական ուժերի միջև համագործակցության մեծ ներուժ է տեսնում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Պետրոսյանը և Վահրամ Պողոսյանը նրան են փոխանցել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի ողջույնները, ապա կուսակցական ակտիվի հետ հետևել ընտրական արդյունքներին:
Ի դեպ, սեպտեմբերի 1-ին Բրանդենբուրգ և Սաքսոնիա երկրամասերում միաժամանակ տեղի ունեցած ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը ստացել է աննախադեպ բարձր արդյունքներ՝ երկու խորհրդարաններում էլ դառնալով երկրորդ քաղաքական ուժը: Համեմատության համար նշենք, որ, ի տարբերություն գերմանական իշխող քաղաքական ուժերի, որոնք ստացել են ավելի քիչ ձայն, քան նախորդ ընտրություններին, ԱԳՀ-ն երկու երկրամասերում համապասխանաբար ստացել է 24,5 և 27,5 տոկոս քվե: Իսկ նախորդ՝ 2014թ.-ին կայացած ընտրություններին այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմում էին ընդամենը 12.2 և 9,7 տոկոս:
Նշենք, որ «Ազատ հայրենիք» և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունները հարաբերություններ են հաստատել 2015թ.-ից: Այդ ընթացքում տեղի են ունեցել մի շարք փոխայցելություններ և իրականացվել դիտորդական առաքելություններ: ԱԳՀ-ն ավանդական արժեքների կրող է և ներկայումս համարվում է Գերմանիայի ամենաարագ վարկանիշ հավաքող քաղաքական ուժը, որը, բացի երկրամասային խորհրդարաններից, ներկայացված է նաև Բունդեսթագում և Եվրախորհրդարանում:
Նմանատիպ նյութեր
2454 դիտում
14:08 17-02-2017
ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին
4222 դիտում
17:40 18-12-2018
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ
2187 դիտում
12:49 09-12-2016
Էդուարդ Շարմազանովը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտորդական առաքելությամբ կմեկնի Ղրղզստան
Այս բաժնից
709 դիտում
18:15 26-12-2024
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
967 դիտում
23:31 25-12-2024
Հռոմի պապը կոչ է արել կարգավորել իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում
1264 դիտում
23:19 25-12-2024
Իսրայելը առաջիկա մի քանի տարիների ընթացքում կվերանա. ԻՀՊԿ