211652_close_icon
views-count2430 դիտում article-date 14:08 17-02-2017

ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին

Արցախի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նմանատիպ նյութեր