211652_close_icon
views-count21131 դիտում article-date 19:50 01-09-2019

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու հողով բարձված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 36-ամյա Նաիրի Ախլոյանի վարած Opel մակնիշի 36 GD 606 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Արսեն Դավոյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 700 ՕՕ 10 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ԿԱՄԱԶ-ը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է, իսկ վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Խաչիկ Գևաորգյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Խ.Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր