211652_close_icon
views-count31672 դիտում article-date 12:27 01-09-2019

Նախքան «Դվին» հասնելը՝ հարսանքավորները նաև գառի մսով խաշլամա և խաշած ձու են կերել. ռեստորանի տնօրեն. Armtimes.com. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://armtimes.com/hy/article/168401?fbclid=IwAR3MprO9EKHU5cUKfvdMu6teUUMUxsZ2kYmYb6-RUTwL6Llk2FkQtPMhZJ4]Armtimes.com[/url]-ը գրում է Օգոստոսի 30-ի երեկոյան Գյումրու «Դվին» ռեստորանում տեղի ունեցած մասսայական թունավորման դեպքն ինչի հետեւանք է՝ պարզ կդառնա առաջիկա օրերին՝ փորձաքննությունների ավարտից հետո: ՀԺ-ի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Սարգիս Սարգսյանն ասաց, ինքն առաջին շահագրգիռ անձն է, որը սպասում է, որ խիստ հրատապ կարգով պարզվեն դեպքի հանգամանքները: «Պատճառն ինձ ավելի շատ է հետաքրքիր եւ ուզում եմ իմանամ, թե ինչի հետեւանք էր կատարվածը: Ամենաառաջինը ես եմ կանգնել էդ համապատասխան մարմինների կողքը, սանէպիդ, ոստիկանություն, քննչական, սննդի տեսչություն եւ այլն, ասել եմ, որ ինձ պետք է որ ամեն ինչից նմուշ վերցնեք: Ամեն մանրուքից, դանակ, պատառաքաղ, տախտակ, հաց, որ եթե կա շեղում մեր սննդի մեջ, հասկանանք՝ որտեղի՞ց է: Ես պետք է հասկանամ, թե մեր ռեստորանում ինչ է կատարվել: Վստահ ասում եմ, մենք օգտագործում ենք բացարձակ բարձր որակի սնունդ: Դա կարող են փաստել մեր բոլոր փաստաթղթերը, որոնցով որ ես տարբեր ընկերությունների հետ աշխատում եմ: Ես 6-րդ տարին է՝ տնօրեն եմ, ոչ մի անգամ էս ռեստորանում շեղում չի եղել»,-վստահեցրեց ռեստորանի տնօրենը: Ըստ Սարգիս Սարգսյանի՝ հարսանքավորների ինքնազգացողությունը սկսել է վատանալ իրենց մոտ հասնելուց կարճ ժամանակ անց՝ 2.5-ից 3 ժամվա ընթացքում: Սարգիսն ասում է՝ խոսել է հանրապետության լավագույն մասնագետների հետ, ներկայացրել իրավիճակը: Ասել են՝ սննդային թունավորման նշանները 6 ժամում են ի հայտ գալիս․ «Հայաստանի մասշտաբով բարձր կարգի մասնագետների հետ եմ խոսել, մեզ բացատրել են, որ եթե մարդը կթունավորվի, 6 ժամ ի հայտ չի գալիս այդ թունավորումը: Բայց մեր մոտ իրենք 2.5-3 ժամ նստելուց հետո սկսեցին կամաց-կամաց վատանալ: Չեք պատկերացնե՝ ստեղ ինչ կկատարվեր: Հետո իրենք տեղափոխվեցին հիվանդանոց: Բուժօգնություն ստացել, գիշերն էլ տներն են գնացել, մի քանի հոգի է մնացել»: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/168401?fbclid=IwAR3MprO9EKHU5cUKfvdMu6teUUMUxsZ2kYmYb6-RUTwL6Llk2FkQtPMhZJ4]այստեղ[/url] Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/31/1133944/?fbclid=IwAR1yiGJRLFrXKG_uwCBHb5v_R6Jy4t-66JqFYoi-ETaw6CzVin2LyMZ9pP8]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ օգոստոսի 30-ին, Գյումրի քաղաքի «Դվին» ռեստորանային և հանդիսությունների սրահից «սննդային թունավորում» ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների դեպքի փաստով։ Հիվանդանոցներ տեղափոխվածներն են՝ Արագածոտնի մարզի բնակիչ՝ 52-ամյա Կարինե Ն-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 53-ամյա Պողոս Հ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարդուհի Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 54-ամյա Սուսաննա Հ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Անի Հ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 55-ամյա Արփինե Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ Անուշ Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 45-ամյա Սամվել Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Պայծառ Գ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Սյուզաննա Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Նարինե Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Լարիսա Հ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 66-ամյա Նարինե Թ-ն, Արագաոտնի մարզի բնակիչ՝ 13-ամյա Ստելլա Ա-ն, Շիրակի մարզի բնակիչ Ռուզաննա Հ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 66-ամյա Ռոզա Ա-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 66-ամյա Մելսիդա Ս-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Ն-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Դավիթ Մ-ն, Երևանի բնակիչ՝ 66-ամյա Դոնարա Մ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 46-ամյա Սոնա Պ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Սերժիկ Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Ալվարդ Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Կարինե Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Քրիստինա Հ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Նոյեմ Դ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Քրիստինե Հ-ն, Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սյուզաննա Պ-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Բելլա Դ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Սաթենիկ Հ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Խաչիկ Ա-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ա-ն, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Սաթիկ Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Նունե Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արա Մ-ն, Գյումրի քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մարատ Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 42-ամյա Քերոբ Մ-ն, Շիրակի մարզի բնակիչ՝ 36-ամյա Արկադի Ս-ն և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 36-ամյա Փառանձեմ Փ-ն։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր