211652_close_icon
views-count2403 դիտում article-date 23:08 30-08-2019

Հափշտակել էր օտարերկրացու դրամապանակն ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 24-ին, ժամը 16-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ օտարերկրյա մի քաղաքացի րոպեներ առաջ Հանրապետության փողոցում նկատել է, որ ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու բանկային քարտեր: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ օրեր անց գողությունը բացահայտվեց: Օգոստոսի 29-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, քրեական հետախույզները ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Արմավիրի մարզի 30-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր