211652_close_icon
views-count1969 դիտում article-date 17:43 04-09-2019

Քաղաքացիներից մեկի բջջային հեռախոսը, մյուսի դրամապանակն էր հափշտակել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ մոտ մեկ ժամ առաջ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու բանկային քարտեր: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամեր անց գողությունը բացահայտվեց: Նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակչի: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշվածից զատ նա օգոստոսի 23-ին, ժամը 12-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գործող սննդի կետում գողացել է մի կնոջ բջջային հեռախոսը: 37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր