«Նախ ուզում եմ շնորհավորել «Դյուդելանժին» հաղթանակի առթիվ», - այսպես է սկսել հետխաղային մամուլի ասուլիսը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ ԵԼ-ում պայքարը լքելուց հետո, հայտնում է Armsport.am-ը:
Նախօրեին ԵԼ փլեյ-օֆֆ փուլում «Դյուդելանժի» հետ պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում (1:2, 4:6` 11մ.) զիջեց ու լքեց հետագա պայքարը:«Եթե նայենք մեր հետագիծը՝ որտեղ էինք, և ուր ենք հասել, ինձ թվում է՝ մենք լավ գործ ենք արել: Ես հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ու իմ աջակցությունն եմ ցույց տվել նրանց: Խաղի ընթացքը հաշվի առնելով՝ ոչ մի ձևով չենք կարող մեր ֆուտբոլիստներին բացասական բան ասել, որովհետև լավ խաղացին: Իսկ 11-մետրանոցները վիճակախաղի պես բան են: Երևի ավելի շատ «Դյուդելանժի» բախտը բերեց:
Ճիշտ է՝ մի քիչ լավ չէ, որ պարտվում ենք 11-մետրանոցներով: Առաջին տարվա համար դրական եմ գնահատում մեր մասնակցությունը: Մենք այստեղ տեսնում ենք, թե մեր թիմն ինչի է ընդունակ, ինչպես պետք է ուժեղանանք, որ ֆուտբոլիստներն են մեզ մոտ ավելի շատ Հայաստանի առաջնության համար, որոնք են ավելի շատ եվրոպական մակարդակի համար: Ըստ դրա մենք կվերլուծենք ու առաջ կշարժվենք:
Խաղից հետո ակումբի սեփականատերը թիմի հետ զրույց չի ունեցել: Նա թիմի հետ չի շփվում, ավելի շատ մեզ հետ է շփվում: Թիմի մոտ չի եկել: Բայց նա լավ ձևով միշտ աջակցում է թիմին, թիմը ոչ մի բանի կարիք չունի», - ասուլիսը եզրափակել է Մինասյանը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վարդան Մինասյան. «Դյուդելանժի» բախտը ավելի շատ բերեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2019.08.30 13:32



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники

Ամենադիտվածներ



