211652_close_icon
views-count106392 դիտում article-date 22:48 29-08-2019

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Սևանի գաղութի հարակից տարածքում հայտնաբերվել է հրազենային վիրավորում ստացած 54–ամյա քաղաքացի. նրան տեղափոխել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Տարոն Սիրունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 28-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:55-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել են, որ «ձախ սրունքթաթային հոդի հետին երեսի ջնջխված վերք ջլերի և անոթների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 54-ամյա Հարություն Ա.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից դաշտում Հարություն Ա.-ն իր անվամբ գրանցած ՏՈԶ- 34 տիպի 12 մմ տրամաչափի որսորդական հրացանով լոր թռչունի որսի ժամանակ անզգուշաբար կրակել է իր ոտքին: Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են հրազենը, որը հետաքննիչի որոշմամբ առգրավվել է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր