574 դիտում
17:57 29-08-2019
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը քննարկում է անցկացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակում, անկախ փորձագետների ներգրավմամբ, քննարկում է անցկացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների հետ:
Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավման ՄԱԿ-ի քաղաքականության հիմնական նպատակներն ու խնդիրները, խաղաղապահ գործողություններում, ինչպես նաև հետկոնֆլիկտային կարգավորման փուլում կանանց մասնակցության կարևորությունը թե´ խաղաղաշինության և թե´ կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, ինչպես նաև նշված ոլորտում միջազգային լավագույն փորձը:
Կին զինծառայողները ներկայացրել են խաղաղապահ առաքելություններին մասնակցելու իրենց փորձը, ինչպես նաև դժվարությունները, որոնց բախվել են առաքելությունների իրականացման ընթացքում:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանը և հավասար հնարավորությունների ապահովմանը վերաբերող, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումներում կանանց ներգրավմանն առնչվող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
1025 դիտում
20:54 01-07-2019
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հանդիպումներ է կազմակերպել կին զինծառայողների հետ
1176 դիտում
20:48 18-07-2019
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար վերապատրաստում է իրականացվել
15216 դիտում
14:40 23-04-2018
ՀՀ ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը
Այս բաժնից
544 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա