1176 դիտում
20:48 18-07-2019
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար վերապատրաստում է իրականացվել
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Վերապատրաստման նպատակն էր կին զինծառայողներին տեսական գիտելիքներ փոխանցել պաշտպանության ոլորտում կանանց իրավունքների, որոշումների կայացման տարբեր մակարդակներում նրանց հավասար մասնակցության, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկման կարևորության վերաբերյալ:
Միջոցառման շրջանակում անցկացված հարցումների միջոցով ճշգրտվել են զինված ուժերում կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներն ու առկա խնդիրները:
Նմանատիպ նյութեր
15216 դիտում
14:40 23-04-2018
ՀՀ ՊՆ-ն խստորեն դատապարտում է խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից հավաքին մասնակցությունը
Այս բաժնից
340 դիտում
15:18 02-05-2024
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
475 դիտում
14:59 02-05-2024
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս այցելել կիրանցեցիներին
337 դիտում
14:51 02-05-2024
Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ