211652_close_icon
views-count33433 դիտում article-date 23:34 28-08-2019

Արտառոց դեպք Շիրակի մարզում. գերեզմանի վրայից հափշտակել են արհեստական խոտածածկ գորգը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 27-ին, Ախուրյանի ոստիկանության բաժին դիմած ՌԴ քաղաքացու դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանություն է դիմել Ռուստամ Կ.-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվաում անհայտ անձը կամ անձինք Ախուրիկ գյուղի գերեզմանատնից գողացել են մոր գերեզմանի վրա փռված արհեստական խոտածածկ գորգը: Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր