1287 դիտում
16:34 28-08-2019
Հարկադիր կատարողը կարող է նաև վարույթի կողմ չհանդիսացողների նկատմամբ որոշում կայացնել. պարզաբանում
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով հարկադիր կատարողին իրավունք է վերապահվել անհրաժեշտության դեպքում կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձանց նկատմամբ պարտավորեցման որոշում կայացնել:
Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն.
Կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել կատարողական վարույթի կողմերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը:
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
11:13 31-01-2020
Դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել. Քոչարյանի պաշտպաններ
1486 դիտում
21:00 13-08-2024
Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու որոշում կայացնել․ Մահմուդ Աբաս
Այս բաժնից
1027 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ
499 դիտում
10:26 28-12-2024
Հունվարի 11-13-ը Փարաքարում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ
517 դիտում
09:43 28-12-2024
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է, Ապարան-Նիգավան ավտոճանապարհին՝ բուք