1464 դիտում
11:59 28-08-2019
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ:
Այս մասին Ս. Պապիկյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Արձակուրդից վերադառնալուց հետո առաջին աշխատանքային խորհրդակցությունն անցկացրի մարզպետների հետ:
Հետաքրքրվեցի ներմարզային երթուղային ցանցի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներով` հանձնարարելով կարճ ժամակահատվածում ուսումնասիրել կանոնավոր երթուղային ցանց չունեցող համայնքներում ուղևորահոսքերի ծավալները , ինչպես նաև դիտարկել խոշորացված համայնքներում ուղևորափոխադրումները կազմակերպելու հնարավորությունն ու առկա ռեսուրսները
Արձանագրվեց, որ այս տարի նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 14,8 տոկոս աճ:
Ամփոփվել են սուբվենցիայի հաստատված հայտերի արդյունքները: 2019թ հավանության է արժանացել ընդհանուր 23,76 մրդ դրամ արժողությամբ 483 ծրագրային հայտ, որոնց մեջ աննախադեպ մեծ թիվ են կազմում ներհամայնքային ասֆալտապատման ծրագրերը:
Սեպտեմբերի 21-ին Գյումրիում նախատեսվող տոնական միջոցառումներին ընդառաջ հանձնարարեցի ապահովել մարզերի պատշաճ ներկայացվածությունը: Այդ օրը Հայաստանի մարզերը կներկայանան իրենց հարուստ պատմամշակութային ավանդույթներով ու կոլորիտով, և որպես տարբերվող ատրիբուտ յուրաքանչյուր մարզ կցուցադրի իր տարածաշրջանին բնորոշ ազգային տարազը»,- գրել է Պապիկյանը։
Նմանատիպ նյութեր
4132 դիտում
21:07 14-08-2018
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
1927 դիտում
22:04 28-09-2019
Բանակը պետության ամրության երաշխիքն է․ Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Այս բաժնից
487 դիտում
15:40 16-09-2024
Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել
718 դիտում
15:18 16-09-2024
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում