712 դիտում
16:11 26-12-2014
Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետների հետ:
ՏԿԱԻ նախարարն իր մտահոգությունը հայտնեց վերջին շրջանում գրանցված գնաճի վերաբերյալ և մարզպետների հետ քննարկեց մարզերում ստեղծված իրավիճակը, գների կայունացման գործընթացը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նախարար Երիցյանը մարզպետներին հորդորեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել մարզերում լայն սպառման` հատկապես պարենային ապրանքների գների հետ կապված իրավիճակը` կանխելով չարաշահումներն ու շահարկումները:
Քննարկվեցին մարզպետների լիազորությունների, տարածքային կառավարման համակարգի, մարզերում տեսչական գործունեության աշխատանքների համակարգման, համայնքներին հատկացվող դոտացիաների վերաբերյալ մարզպետների ներկայացրած առաջարկությունները:
Բարձրացված հարցերը քննարկելու և ներկայացված առաջարկություններն ամփոփելու նպատակով Ա. Երիցյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ:
Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը և օժանդակության տրամադրման կարգը: Պետության սահմանած արտոնությունների թվում առաջին անգամ 2015 թ. ընթացքում աջակցություն ստացող համայնքների բնակիչ-բաժանորդները սպառած բնական գազի համար տարեկան մինչև 360 խմ ծավալի, ինչպես նաև մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն 50 տոկոսի չափով:
Այս հարցի վերաբերյալ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով մարզպետներին առաջարկվեց խորհրդակցություններ անցկացնել ցանկում ընդգրկված համայնքների ղեկավարների, «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունների տարածքային մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ և վերջիններիս ներկայացնել արտոնությունների տրամադրման կարգը:
Քննարկվեցին նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար Շիրակի մարզում մեկնարկած բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հարցը և ընթացիկ այլ խնդիրներ:
ՏԿԱԻ նախարարը տեղեկացրեց, որ տարեսկզբից շարունակելու է իր մարզային այլցելությունները, որոնց ընթացքում տեղում ծանոթանալու և լուծումներ է տալու բարձրացված խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
1506 դիտում
11:59 28-08-2019
Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
1722 դիտում
18:58 25-11-2014
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
1364 դիտում
17:00 26-05-2015
ՀՀ ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ
Այս բաժնից
544 դիտում
11:20 30-10-2024
Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ