211652_close_icon
views-count26345 դիտում article-date 22:35 27-08-2019

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են ԱՄՆ դեսպանատան BMW X5-ն ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյանի կոնյակի գործարանի հարևանությամբ բախվել են BMW X5 մակնիշի 01 T 003 AM համարանիշի և Opel մակնիշի .35 RM 338 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X5-ը հաշվառված է Հայաստանում տեղակայված ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում, վթարի մեղավորն էլ եղել է Opel-ի վարորդը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր